Նպաստիր կայուն ապագա կերտելուն՝ նվիրաբերելով մեր անտառավերականգնման ծրագրին։ Ընտրիր՝ որքան ծառ ես ուզում տնկել քո նվիրաբերումով և ստացիր շնորհակալական հավաստագիր։ Քո նվիրաբերությունը ոչ միայն կօգնի կայուն շրջակա միջավայր ստեղծելուն, այլև կլինի անմոռանալի ու յուօրինակ նվեր սիրելիների համար․ նվիրաբերությունը կարող եք կատարել իբրև նվեր՝ միաժամանակ խթանելով բոլորիս կանաչ ապագային ուղղորդված ջանքերը։
Ապագա սերունդների համար կերտիր երկարատև ազդեցություն՝ նվիրաբերելով ծառատունկին։ Քո ներդրումը ոչ միայն ֆինանսական է, այլև բնության հետ կապն է, բնությունը պահպանելու ու վերականգնելու պատասխանատվությունն ու հոգատարությունը։
Միացիր կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու ջանքերին՝ աջակցելով ծառատունկի նախաձեռնություններին: Ծառերը ածխածնի կլանման բնական աղբյուր են և նվազեցնում են մթնոլորտի աղտոտվածությունը։
Չգիտե՞ս ինչ նվիրել սիրելիիդ կամ ժամանակ չունե՞ս նվեր ընտրելու․ ծառերը կարող են դառնալ լավագույն նվերը։ Ողջ ընթացքը թվային է․ նվիրաբերում ես ծառեր տնկելու համար և րոպեների ընթացքում ստանում նվեր-հավաստագիրը։