Արծաթափայլ եղևնի
5000 դրամ
Ողջույն։ Green Spots-ի գաղափարը ծնվեց 2020 թվականին, երբ տնկիներ աճեցնելն ու բույսերի խնամքը հոբի էր։ Մի քանի տարի համառ աշխատանքից հետո 2023 թվականին հիմնեցինք մեր առաջին տնկարանը, որը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։
Green Spots-ը մեզ համար պարզապես բիզնես չէ, այլ միջոց է մեր առօրյա աշխատանքի շնորհիվ ավելի դիմակայուն և ապահով ապագային ձգտելու համար։ Մենք աճեցնում ենք տնկիներ և բույսեր, որոնք ոչ միայն նախատեսված են վաճառքի համար, այլ նաև ուղղորդվում են Հայաստանում երբևէ անտառապատ տարածքների վերականգնմանը։